«Ադրբեջանը մի կողմից է սպանում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը»՝ իր պահանջները ներկայացնելով, մյուս կողմից էլ՝ Թրամփը, որի օրակարգում Հայաստանը չկա։ Նրանք տեսնում են, որ «խաղաղության օրակարգի» հիմքերն իրենց աչքի առաջ խարխլվում են, փլուզում, ուստի որոշել են խոստովանել, որ խաղաղությունը երաշխավորված չէ։
Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեկ շփոթվել է, երբ ասել է, թե 2023 թվականի սեպտեմբերին արցախցիները 10 զոհ են տվել, մինչդեռ պետք է ասեր 210։