Արմեն Գրիգորյանն ու Ջեֆրի վան Լևենն անդրադարձել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջեֆրի վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին:

Տեսանյութեր

Լրահոս