Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.  «7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են` սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է:

Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:

Իսկ իրականությունն այն է, որ այո´ տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ և դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930