
Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր

Գևորգ Գյուլումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի կողմից #կրթվելընորաձեւէ շարժման ընթացքում Վանո Սիրադեղյանի խոսքերն ու մտքերը Հրանտ Մաթևոսյանին վերագրելու փաստին:
«Իդեպ, Պլատոնի մտքերը` Մարկեսին, Մարկեսի մտքերը` Վանո Սիրադեղյանին, Վանո Սիրադեղյանի մտքերն ու խոսքերն էլ Հրանտ Մաթևոսյանին վերագրելու փոխարեն կարելի էր կանգնել հայելու առաջ և ուղղակի բարձրաձայն կարդալ նույն Վանո Սիրադեղյանի «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր» վերնագրով ստեղծագործության հետևյալ հատվածը.
«Եվ, այդուհանդերձ, մի՛ մտեք մեր լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես»:
Կովե՛ր, անասուննե’ր, դավաճաննե՛ր…»,-արդարացիորեն գրել է նա: