Գևորգ Գյուլումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի կողմից #կրթվելընորաձեւէ շարժման ընթացքում Վանո Սիրադեղյանի խոսքերն ու մտքերը Հրանտ Մաթևոսյանին վերագրելու փաստին:
Նախորդ շաբաթվա սկզբին Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղի բնակիչ Գարիկ Մանգասարյանը հայտնել էր, որ իր 14 կովերը հոկտեմբերի 10-ից կորել են։ Ձորակից, որտեղ 30 տարուց ավելի Գարիկ Մանգասարյանն արածացնում է անասուններին, հոկտեմբերի 10-ի կեսօրից հետո կովերն անհետացել էին։ Դեռ այս ժամանակ Գարիկ Մանգասարյանը կասկածներ էրհայտնել, որ կովերին չէին կարող գողանալ, կովերը չէին կարող գյուղ գնալ ու կորել, հետևաբար՝ անասուններն անցել են թշնամու հսկողության տակ հայտնված տարածք։