Բաժիններ՝

Թյուրքալեզու երկրների հասարակական կազմակերպությունների աշխատաժողովը կկայանա Անկարայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի առևտրի պալատում կկայանա ապրիլի 10-ին կկայանա թյուրքալեզու երկրների քաղհասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջոցառումը կազմակերպվում է «EkoAvrasya» հիմնադրամի, «Մետաքսի ճանապարհի հանրային դիվանագիտության կազմակերպության» և «Թյուրքական աշխարհի ՔՀԿ համագործակցության միության» (TÜRKSİT) համատեղ նախաձեռնությամբ։

Աշխատաժողովի նպատակն է ամրապնդել թուրքալեզու պետությունների հասարակական կառույցների փոխգործակցությունը, ձևավորել ընդհանուր ռազմավարություն և մեծացնել տարածաշրջանային համերաշխությունը։

Աշխատաժողովին մասնակցելու են գիտնականներ, փորձագետներ և տարբեր ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։

Նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են քաղհասարակական կազմակերպությունների՝ սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած դերին, մշակութային նախագծերում երիտասարդության ներգրավմանը, ինչպես նաև միջազգային հանրությանը թուրքական աշխարհի արժեքների ներկայացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930