«Ալիևը ցանկանում է Հայաստանից ստանալ տարածք՝ ճանապարհ, որով ինչ ուզենա՝ կարող է տեղափոխել, և հայկական կողմը դա չի ստուգի։ Ադրբեջանն ուզում է երթուղի, որի վրա Հայաստանը որևէ իրավասություն չի ունենա, որովհետև աշխարհաքաղաքական փոփոխությունների կամ Հայաստանում իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող է այդ ճանապարհն Ադրբեջանի համար փակել։ Հենց այդ խնդիրը բացառելու համար է ուզում տարածք՝ առանց ՀՀ իրավազորության»,- ասաց միջազգայնագետը։
«Հիմա էլ նույնն է անում թշնամին՝ տարածքներ է պոկում։ Տավուշում զինվորներին ասել են՝ դիրքերից իջեք։ Սա դիրքային ագրեսիա է՝ առանց կրակոցների։ Եկել, ասել են՝ գնացե՛ք այդ տարածքներից»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում Տավուշում թշնամու դիրքային առաջխաղացման մասին կիմանանք այնպես, ինչպես իմացանք ավելի վաղ Սյունիքի դիրքերի հանձնման դեպքում։
«Այս իշխանությունները գնում է Թուրքիայի հետ ինտեգրացիայի՝ ալյանսի։ Թուրքիայի համար կամուրջ են ուզում դառնալ՝ պանթուրանական միջանցքն իրականություն դարձնելու համար։ Այդ նպատակով է, որ ռուսական ալյանսները մշտապես քննադատվում են այս իշխանության կողմից»։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բռնկված ներքին ցնցումների ֆոնին տեղի է ունենում Անթալիայի դիվանագիտական ամենամյա ֆորումը։ Այս տարի այն մեկնարկել է այսօր՝ ապրիլի 11-ին, և կշարունակվի մինչև ապրիլի 13-ը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական 4-րդ ֆորումին։ Այս մասին քիչ առաջ ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անթալիայում՝ Թուրքիայի «տուրիստական մայրաքաղաքում», հերթական դիվանագիտական ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Անթալիայի Դիվանագիտական 4-րդ ֆորումը, որը կազմակերպվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հովանու ներքո, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 11-13-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս տարի ֆորումը տեղի է ունենում «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում» խորագրի ներքո և, ըստ կազմակերպիչների, թեման արտացոլում է դիվանագիտության հրատապ անհրաժեշտությունը՝ վերահաստատելու իրեն որպես կայունացնող ուժ՝ աճող գլոբալ բաժանումների ֆոնին:
«Կարծում եմ՝ այդ դիրքորոշումն ուրվագծվում է, հարցը Ռուսաստանի համար գլոբալ է և ոչ միայն ՀԱՊԿ-ն է։ Ուզում եմ հիշեցնել նաև ՌԴ այն հայտարարությունը, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու նպատակով, և պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել, հայտարարվեց, որ ՌԴ-ն պարզաբանումների է սպասում»։