Հայաստանը դիտարկում է Անգոլայից ադամանդի հումք ներմուծելու հնարավորությունը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ՀՀ ներմուծման հարցերը։ 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող է մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ Անգոլայից ներմուծվել և մշակվել ՀՀ-ում։

Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային կարգով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930