Բաժիններ՝

ԱՄՆ-ն մոտենում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր նպատակին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեպի նպատակ է շարժվում Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Մենք հանդիպում ենք ռուսական կողմի հետ, հանդիպում ենք ուկրաինական կողմի հետ: Մենք էլ ավելի ենք մոտենում նպատակին», – ասել է նա։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել տեղում տիրող իրավիճակի առնչությամբ։

«Բայց ես գոհ չեմ ռմբակոծություններից, որոնք տեղի են ունենում վերջին շաբաթների ընթացքում: Դա սարսափելի է», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս