Բաժիններ՝

Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանի հարավին. կա 2 զոհ

Իսրայելական ռազմական օդանավերի կողմից Լիբանանի հարավում գտնվող Զիբկին գյուղաքաղաքի վրա իրականացված գրոհի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկու սիրիացի բանվոր վիրավորվել են։

Այս մասին հայտնել է Syria TV-ն։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող էքսկավատորը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ուղղաթիռը հրթիռ է արձակել Այթա աշ-Շաաբ բնակավայրի ուղղությամբ, սակայն այն չի պայթել։Իսրայելական ուժերը հրետանային ու բռնկվող ռումբեր են նետել Հուլա բնակավայրի ուղղությամբ, նաև թիրախավորել են Տայիբա բնակավայրը։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում։ 2024 թ. սեպտեմբերի 23-ից այն վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930