Բաժիններ՝

Պատրաստության ամենաբարձր աստիճան. Լեհաստանը ինքնաթիռներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի մոտ

Ուկրաինայի արևմուտքում ռուսական ավիահարվածներից հետո Լեհաստանը ռազմական ինքնաթիռ է ուղարկել՝ պաշտպանելու իր օդային տարածքը արևելյան սահմանի մոտ: Այս մասին այսօր հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվ գործունեության հետ կապված մեր օդային տարածքում սկսել է գործել լեհական և դաշնակից ավիացիան, որը տեղակայված էր հարվածային թիրախներին, այդ թվում՝ Ուկրաինայի արևմուտքում»- ասվում է լեհական հրամանատարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է DW*-ը։

Նշվում է, որ շրջանային զինված ուժերի հրամանատարը «մոբիլիզացրել է իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու միջոցները»։

«Օդ են բարձրացվել հերթապահ զույգ կործանիչներ, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության համակարգերը բերվել են պատրաստության ամենաբարձր մակարդակի», – ընդգծել է լեհական բանակը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ միջոցառումներն ուղղված են Ուկրաինայի տարածքներին սահմանակից շրջանների անվտանգության ապահովմանը.
«Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը վերահսկում է ներկա իրավիճակը, և նրան ենթակա ուժերն ու ակտիվները շարունակում են լիակատար պատրաստակամություն ցուցաբերել անհապաղ արձագանքման համար»:

Strana պարբերականի տվյալներով՝ այսօր թևավոր հրթիռներով հարվածներ են հասցվել Չերկասի և Վիննիցայի շրջաններում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս