Բաժիններ՝

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև։

Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել՝ հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնելուն, կինոարդյունաբերության մեջ էական դերակատարում ունեցող հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը,Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը՝ քրիստոնեության բնօրրան երկիրը որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով։

Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025թ-ի մայիս 13-21-ը Կաննի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ տաղավարի գլխավոր հովանավորչությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930