Հստակեցվել է կուտակային կենսաթոշակը ստանալու համար պահանջ հանդիսացող հիվանդությունների ցանկը

Հայաստանի կառավարությունը ապրիլի 3-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու նպատակով:

Օրենքի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։

Ըստ այդմ,  վերանայված ցանկով մասնավորապես, առաջարկվում է՝ հստակեցնել սրտային անբավարարության, Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններով, նորագոյացություններով  հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքերը, երբ  օրենքի կիրառմամբ միանվագ կվերադարձվեն կուտակային հատկացումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930