Ապրիլյան պատերազմը՝ իր կորուստներով հանդերձ, հաղթանակ է. հակառակորդը չհասավ իր ռազմավարական նպատակներին. Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ինքս 2016 թվականից հետո շատ ժամանակ խուսափել եմ ապրիլյան պատերազմը հաղթանակ անվանելուց, քանի որ առնվազն ենթագիտակցության մակարդակում համեմատել եմ այն Արցախյան առաջին պատերազմի հետ։

Սակայն հիմա, երբ համեմատում եմ վերջին տարիներին մեզ հետ տեղի ունեցածի հետ, ինձ համար միանշանակ է, որ ապրիլյան պատերազմը հաղթանակ էր։

Այն ժամանակ մենք պահպանեցինք մեր դիրքերը, պաշտպանեցինք Արցախը և թույլ չտվեցինք հակառակորդին փոխել ռազմաքաղաքական իրադրությունը մեր դեմ։

Հետադարձ հայացք գցելով՝ ակնհայտ է դառնում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը՝ իր կորուստներով հանդերձ, համարվում է հաղթանակ, քանի որ այն ապահովեց Արցախի պաշտպանությունը, իսկ հակառակորդը չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակներին։

Այդ հաղթանակը պայմանավորված էր զինված ուժերի պատրաստվածությամբ, կամային հատկանիշներով և պետական համակարգի ճկուն կառավարմամբ, ինչը ցավոք, Փաշինյանի օրոք կա´մ դիլետանտության պատճառով բացակայում էր, կա´մ էլ` հենց ի սկզբանե, ամեն բան մտածված և պայմանավորված էր:

Այս համատեքստում ապրիլյան պատերազմը ոչ միայն ռազմական, այլև բարոյական ու քաղաքական հաղթանակ էր Հայաստանի համար։ Այն ցույց տվեց, որ համախմբվածությունը, ճիշտ ռազմական պլանավորումն ու միասնականությունը կարող են դառնալ հաղթանակի հիմնական գրավականները։

Փա´ռք ու պատիվ մեր հերոսներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930