 
                        Սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
 
                                    Երևան քաղաքում ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        