
ՔՊ թեկնածուն շնորհավորել է Փարաքարի ընտրություններում հաղթած Վալոդյա Գրիգորյանին

Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վալոդիա Գրիգորյանին հաղթանակի կապակցությամբ:
«Սիրելի փարաքարցիներ շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։
Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։
Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար»,-գրել է նա: