Որքան շատ հիստերիա, այնքան լավ. Կոնջորյանը Փաշինյանից հետ չի մնում

Մեր խմբակցությունը դեռ չունի որոշում՝ ինչպես կքվեարկի Հովիկ Աղազարյանին անձենռմխելիությունից զրկելու միջնորդագրին, ես անպայման կուզեմ խոսել քաղաքական բովանդակության մասին: Այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նախ նշեց, որ Դաշնակցության ու Հովիկ Աղազարյանի հարաբերությունները հիշեցնում են լատինաամերիկյան սերիալների դրամատիկ դրվագները:

«Պարո՛ն Աղազարյան, ասում եք՝ Ձեզ ենթարկում ենք քաղաքական հետապնդման, ճնշումներ ենք գործադրում ասում եք՝ Հայաստանում ավտորիտարիզմն է ձևավորվում: Եկե՛ք նայենք փաստերին. Դուք հրաժարվել եք կատարել ՔՊ վարչության հորդորը, հրաժարվել եք դնել Ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը, հիմնադրել եք կուսակցություն, հայտարարում եք՝ մասնակցելու եք քաղաքական գործընթացների և թույլ չեք տալու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի, սա ավոտրիտարի՞զմ է, սա դասական ժողովրդավարություն է, բա բռնատիրական երկրում տե՞նց է լինում:

Եկե՛ք մի պահ պատկերացնենք, պարոն Աղազարյան, որ Դուք պատգամավոր եք Ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող Դաշնակցության և ընդդիմության շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Ի՞նչ տեղի կունենար ձեզ հետ: Եթե հանկարծ Ձեզ ասվեր՝ պետք է մանդատից հրաժարվեք, ու Դուք հանկարծ ասեիք, համարձակվեիք դժգհության նշույլներ թույլ տալ»,- ասաց Կոնջորյանը:

Քպ-ականը այուհետև դիմեց Դաշնակցությանը և ասաց, որ նրանց հարցեր ունի: «Ի՞նչ կլիներ օրինակ 2003 թվականին, երբ հանկարծ որևէ պատգամավորի ասեին հրաժարվի մանդատից, չհրաժարվեր: Մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում որքան ժամանակ հետո և ի՞նչ տեղի կունենար. դա էր ավտորիտարիզմը: Եկե՛ք խոսենք ավտորիտարիզմից, դուք ձեր խմբակցության պատագամավորին, որը վատ բան չէր արել, ընդամենն ԱԺ նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր, էդ մարդուն էնքան հետապնդեցիք, որ նա այլևս ձեր խմբակցության անդամ չէ:

Ավտորիտարիզմից ու մանդատից հրաժարվելուց եք խոսում, Էդ ո՞նց եղավ, որ ձեր շեֆի որդին դառնա ԱԺ պատագամավոր, միանգամից երեք հոգի պատգամավորական ցուցակում հրաժարվեց իրենց մանդատից: Բա դա է ավտորիտարիզմը, այ ձեր ցավը տանեմ: Ընդ որում, այնտեղ ոչ sms կա, ոչ վարչության որոշում կա, ասվել ա՝ արվել ա: Դուք ավտորիտարզիմի փառահեղ դրսևորում եք, դուք կենդանի հուշարձանն եք, դուք, դուք ավոտրիտարիզմի գրիմ արված դեմքն եք, բայց մեկ-մեկ, ինչպես իրականում, կյանքում դեմքն այնքան այլանդակ է, որ նույնիսկ գրիմը չի կարող կոծկել տգեղությունը, ձերն էլ է այդպես»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս