
Քո լեզվանիությունն էլ մի օր փողոցում կամ ուղիղ եթերում ռաստ կգա ավելի ճոխ լեզվանիության ու կհասկանաս, որ դու անգամ լեզվանիության հարթությունում ես տուզիկ, մատնաչափիկ ու լուզեր. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մի միլիոն տարի անցնի՝ պատմության մեջ հիշվելու ես որպես դավադիր պատերազմ հրահրած ու քո տերերի ցուցումով Արցախը գիտակցաբար հանձնած դավաճան-կապիտուլյանտ:
1988 թ. ի վեր կարգավորման ոչ մի փաստաթուղթ, միջնորդների ոչ մի առաջարկ չի նախատեսել այն, ինչին փաստացի հասցրել ես դու՝ Արցախի ամբողջական հանձնում ու իսպառ հայաթափում, Հայաստանի տարածքների, ինքնիշխանության ու հեռանկարի կորուստ: Անգամ Ադրբեջանը 1988 թ. սկսած երբևէ չի երազել ունենալ այն, ինչ դու գիտակցաբար նվիրել ես՝ Ալիևից արժանանալով «հարբած ծաղրածու» քեզ համար փաղաքշական պատվանվանը: Ու այդ ամենը հինգ հազար զոհերի կյանքի ու տաս հազար հաշմանդամների առողջության գնով: Արյունն ու մեղքը անձամբ քո վզին են:
Քո լեզվանիությունն էլ, որ քեզ ներշնչել ես, թե քո հաղթաթուղթն է, մի օր փողոցում կամ ուղիղ եթերում ռաստ կգա ավելի ճոխ լեզվանիության (ոչ էսօրվա պառլամենտի ջերմոցային պայմաններին, ինչին դու սովորել ես) ու դու էդ ժամանակ կհասկանաս, որ դու անգամ լեզվանիության հարթությունում ես տուզիկ, մատնաչափիկ ու լուզեր»: