Բաժիններ՝

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 տոկոսով

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 52 տոկոսով ցածր է եղել 2024 թվականի դիտարկվող ժամանակահատվածի ցուցանիշից և կազմել է 2 մլրդ 785.8 մլն դոլար:

Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, այն նվազել է 3.4, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 61 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 368.4 մլն դոլար: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 25, իսկ 2024-ի հունվարի համեմատ՝ 38.2 տոկոսով: Հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 417.3 մլն դոլար: Արտահանումը հունվար-փետրվարին 59.7 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 մլրդ 41 մլն դոլար:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, աճել է 2.9 տոկոսով, սակայն 67.7 տոկոսով կրճատվել է 2024-ի փետրվարի համեմատ: Հունվարին այն կազմել է 528 մլն դոլար: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 32.3, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 46 տոկոսով՝ կազմելով 513 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-փետրվարին 45.8 տոկոսով պակաս է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ կազմելով 1 մլրդ 744.8 մլն դոլար: Փետրվարին՝ հունվարի համեմատ, նվազել է 7.1, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 55.2 տոկոսով:

Փետրվարին այն կազմել է 840.4 մլն դոլար: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 20.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 32.8 տոկոսով: Այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել 904.3 մլն դոլարի ապրանք:

Տարվա առաջին երկու ամիսներին ԱՄՆ-ի 1 դոլարի փոխարժեքը կազմել է 396.74 դրամ, հունվարին՝ 397.89, փետրվարին՝ 395.60 դրամ:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս