Սարի՛կ, 4.5 կմ-ն ի՞նչ արեցիք…Կերա՞ք, թուրքին հանձնիք, ի՞նչ արեցիք. Ռուբեն Մխիթարյան

Սա քաղաքական ուղղորդված ակցիա է։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը իրեն հարցաքննության հրավիրելը։

Նրա կարծիքով՝ երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, և իրեն հրավիրում են ՔԿ հարցաքննության 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ ակտի հետ կապված, ապա սա այլ բացատրություն չի կարող ունենալ։

Մխիթարյանն ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ակտի հետ կապված են հարցաքննության կանչել։ Ինչ վերաբերում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուն, Մխիթարյանը նշում է՝ զրկված է եղել 2023թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, վարորդական իրավունք է ստացել հունիսի 25-ին, և արդեն 11 ամիս է՝ վարում է ավտոմեքենան։

«Ես մի ակտ եմ «թալանել» 11 ամիս առաջ»,- կատակեց Մխիթարյանը՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» շարքը։

Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանի կարծիքով ևս տարօրինակ է, երբ ենթադրյալ իրավախախտման մասին հիշում են գրեթե 1 տարի անց՝ նախընտրական բուռն պայքարի օրերին։

Տեսանյութեր

Լրահոս