Կառավարությունը Կենտրոնում դպրոցի հողը, կից շենքն ուղիղ վաճառքով, կադաստրային արժեքից ցածր գնով վաճառել է, և դա խնդիր չէ. Բենիկ Գալստյան

168TV«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում փաստաբան, Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը, անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա վերաբերյալ քրեական հետապնդում սկսելու՝ Ազգային ժողով (ԱԺ) ներկայացված միջնորդությանը, խոսեց նաև նույնատիպ գործարքի մասին, որն իրականացրել է  ՀՀ կառավարությունը:

Հարցին՝ Երևանում այլ տարածքներ չկա՞ն, որ նույն մեխանիզմով օտարվել են, Բենիկ Գալստյանը պատասխանեց՝

«Մշտապես եղել են ու լինելու են: Ես, մասնավորապես, քննչական մարմնի ղեկավարին տեղեկատվություն եմ ներկայացրել, որ 2021թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երևանի Կենտրոն համայնքի Իսակովի 13/12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 13 հատուկ դպրոց ՊՈԱԿ»-ին կրկին անհատույց օգտագործման տրված 9496 ք/մ մակերեսով հողամասը, ինչպես նաև 360 ք/մ մակերեսով կաթսայատան շինությունը վերցվել է երաժշտական հատուկ դպրոցից ուղղակի վաճառքով, տրամադրվել է ընկերության, ու այդ տարածքում հիմա կառուցվել է  բիզնես կենտրոն, որն ուսումնական գործունեության հետ որևէ կապ չունի»:

Ընդ որում, ըստ փաստաբանի, այդ հողամասի ու շինության կադաստրային արժեքը 446 միլիոն դրամ է, սակայն վաճառվել է 378 միլիոն դրամով:

Կարդացեք նաև

«Ես չեմ ասում, որ այստեղ հանցակազմ կա, բայց եթե այստեղ չկա, ինչո՞ւ հանցակազմ կա Տարոն Մարգարյանի դեպքում»,- տարակուսեց Բենիկ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս