Բաժիններ՝

Լոռիում այրվել է խոտածածկ տարածք

Մարտի 17-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է խոտածածկույթ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31