Բաժիններ՝

Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել անհատական ԵԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Գաբրիել Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը:

Պարտություն են կրել Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը, Վահան Նալբանդյանը, Արթուր Դավթյանը:Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին:

Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս