
Սաղմոնը՝ ծնեբեկով

Բաղադրությունը՝
- Սաղմոնի ֆիլե- 4-6 կտոր
- ծնեբեկ- 1 կամ 2 կապ
- ձիթապտղի յուղ
- կիտրոն
- սխտոր- 3 պճեղ
- աղ
- սև պղպեղ
- Սամիթ, մաղադանոս կամ պապրիկա՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը՝
Սաղմոնը լվանալ և չորացնել: Ծնեբեկից հեռացրեք չոր ծայրերը:
Թխելու սկուտեղի վրա փայլաթիթեղ դրեք, կենտրոնում շարեք ծնեբեկը, վրան՝ սաղմոնի ֆիլեն:
Վրան ձիթապտղի յուղ, ապա թարմ կիտրոնի հյութը շաղ տալ։
Ավելացնել ճզմած սխտորը, աղ անել և համեմել։
Փայլաթիթեղով ամուր ծածկեք և դրեք նախապես տաքացրած ջեռոցը՝ եփել 20-25 րոպե՝ կախված սաղմոնի հաստությունից: