Բաժիններ՝

Աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները. Յուրա Մովսիսյանը՝ Արցախի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։

«Իհարկե, բոլորի համար շատ դժվար ժամանակներ էին։ Շատ տխուր է։ Մարդիկ մահանում էին։ Ես հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։

Ղարաբաղյան իրադարձությունները պատմության ևս մեկ պահ են, ինչպես Ցեղասպանությունը, որը չափազանց ծանր է ամբողջ հայ ժողովրդի համար։ Հուսով եմ և աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները»,- armsport.am-ի փոխանցմամբ՝  Championat-ի հետ զրույցում ասել է Մովսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31