Բաժիններ՝

Առաջարկվում է Մարզահամերգային համալիրը հանձնել ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել:

«Փորձում ենք սպորտային կարևոր ենթակառուցվածքը վերադարձնել պետությանը և վերջինիս բարեկարգմամբ նպաստել նաև մեր երկրում սպորտի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ստացվել:

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ կան մի շարք ծրագրեր, որոնք օրենքի ընդունմամբ հնարավոր կլինեն իրագործել:

Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս