Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Գևորգ Էմին 8 շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին հենց նույն հասցեում՝ պահանջելով կասեցնել Գևորգ Էմին 8 շենքի հարակից հատվածում իրականացվող շինարարությունը։ Այդ շինարարության հետևանքով, բնակիչների նորակառույց բնակարանների պատերն ամբողջովին ճաքել են, քանի որ շինարարության ընթացքում կառուցապատողը տարածքը փորելով՝ գրեթե հասել է իրենց շենքի հիմքին։
Այսօր մեր հասարակության գերակշիռ մեծամասնության գնողունակությունը չափազանց հեռու է այն գներից, որոնք վերջին տարիներին հաստատվել են անշարժ գույքի շուկայում։ Ում գնողունակությունն էլ բավարարում է այդ պայմաններում բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու համար, արդեն հասցրել է դա անել։