
ՌԴ ՔԿ-ն հերքել է Լերմոնտովի մահվան հանգամանքների հետաքննություն սկսելու լուրը

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հերքել է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևի խնդրանքով գրող Միխայիլ Լերմոնտովի մահվան հանգամանքների հետաքննություն սկսելու մասին տեղեկությունը, որը տարածել էր ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Լերմոնտովի սպանության հետաքննության մասին գործակալություններից մեկի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – ՏԱՍՍ-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՌԻԱ «Նովոստի»-ն գրել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով. այս մասին գործակալությանը հայտնել էր ՌԴ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևը։
Ավելի վաղ նա ասել էր, որ համապատասխան միջնորդությամբ դիմում է ուղարկել Քննչական կոմիտե։ Պատգամավորը նշել էր, որ տասնամյակներ շարունակ լերմոնտովագետները, քրեագիտության, ձգաբանության և բժշկության բնագավառի փորձագետները հայտարարել են, որ 1841 թվականին Լերմոնտովի սպանությունից անմիջապես հետո իրականացված հետաքննությունն անարդար է եղել։
«Քննչական կոմիտեից արձագանք եղավ, սկսվել է բովանդակային համատեղ աշխատանք, այդ թվում՝ տեխնիկական, մենք կզեկուցենք դրա առաջընթացի և արդյունքների մասին», – ասել էր Բուրլյաևը։