Չեմ զարմանա, որ հենց Արցախյան զարթոնքի, շարժման այս օրերին այդ մասին ազդարարելը ևս Ալիևի ստորացուցիչ պահանջներից մեկն է եղել. Նաիրա Զոհրաբյան

«Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»,-նախօրեին ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ուղերձում, որը նա անվանել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն», կարմի թելով անցնում էր գործող Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը։

Հանրային, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսական այդ ճամարտակությունը, բառակույտն» ուղղված չէր ՀՀ քաղաքացիներին։

«Այն ուղղված էր Ալիևին և Էրդողանին. նպատակը մեկն էր. ես կատարում եմ Ձեր ևս մեկ պահանջ՝ գնում եմ Սահմանադրական հանրաքվեի, իսկ փոխարենը՝ Դուք երաշխիքներ պետք է տաք իմ իշխանությունը երկարաձգելու համար»,- 168.amի հետ զրույցում մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ այցից հետո հասկացել է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանն այլևս չեն կարող իրեն իշխանությունը պահելու և ֆիզիկական անվտանգությունն ապահովելու երաշխիքներ տալ, այժմ փորձում է դա անել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փակելու ճանապարհով։

«Եթե այդ հանրաքվեն տեղի ունենա, և գտնվի 650.000 հայադավ, հակահայ, ու Անկախության հռչակագիրը հանվի, դա նշանակելու է Երրորդ Հանրապետության ավարտը, որովհետև Անկախության Հռչակագիրը Երրորդ Հանրապետության ծննդյան փաստաթուղթն է,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը՝ չբացառելով, որ ուղերձը հանրայնացնելու օրն էլ պատահական չի ընտրվել Նիկոլ Փաշինյանի կողմից,- Քանի որ Ալիևը սիրում է սիմվոլիկաներ, ես չեմ զարմանա, որ հենց Արցախյան զարթոնքի, շարժման այս օրերին ազդարարելը ևս Ալիևի ստորացուցիչ պահանջներից մեկն է եղել»։

Տեսանյութեր

Լրահոս