ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ԵԽ անդամ երկրների պաշտոնյաներին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին, որոնց կազմում էին ԵԽ Կոնգրեսի Բազմոլորտ կառավարման փորձագիտական ​​կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստան, Սերբիայի, Լեհաստանի, Իապանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներ և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Վարդան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել գործընկերների հետ համատեղ մշակվող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը, ինչպես նաև «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրին, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքները։

Ռոբերտա Բատտիստան ընդգծել է Հայաստանի իշխանությունների ակտիվ ներգրավվածության կարևորությունը վերոնշյալ ծրագրերի ու միջոցառումների իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ համայնքներում եվրոպական մի շարք երկրների հաջողված փորձի և գիտելիքների ներդրմանը վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս