
Կոտայքում «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրшվnրներ

Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ն․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Մարատ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։