
Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված գործարքները․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ընդունի այն գործարքները, որոնք կկնքվեն առանց Ուկրաինայի մասնակցության։
«Ո՛չ մի որոշում առանց Ուկրաինայի, ո՛չ մի որոշում առանց Եվրոպայի։ Ես բանակցությունների սեղանից չեմ հանի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,-ընդգծել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ ներկայում թվում է, թե ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, քանի որ նրա կամայականությունները կարող են խոչընդոտել դաշինքի որոշումներին։
«Չնայած այն հանգամանքին, որ հենց Ուկրաինայի բանակն է կանգնեցրել Ռուսաստանին»,- հավելել է նա։Ուկրաինայի նախագահը նաև անդրադարձել է Եվրոպայի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը՝ ընդգծելով համաեվրոպական զինված ուժերի ստեղծման անհրաժեշտությունը։
«Ժամանակն է ստեղծել Եվրոպայի զինված ուժերը։ Միայն մեր բանակն ունի իրական պատերազմի փորձ, և ԵՄ-ն ինքնուրույն չի կարող հաղթահարել այս մարտահրավերները»,- հայտարարել է Զելենսկին։