
Շուրջ 1.4 միլիարդ դրամ՝ պարեկներին. նոր մեքենաներ կգնեն

Հայաստանում տարեցտարի շարունակում են ավելանալ պարեկները. ամեն տարի պետական բյուջեից պարեկային ծառայությանն ուղղվող գումարները ևս շարունակում են ավելանալ։
Հերթական անգամ բյուջեից պարեկային ծառայությանը գումար է ուղղվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նոր հրամաններով։
Դրանցով սահմանվել են պարեկային ծառայության լրացուցիչ թվով 120 հաստիք, որոնց համար անհրաժեշտ է վարչական և տրանսպորտային սարքավորումներ գնել։
Պարեկների համար մեքենաներ և տեխնիկական սարքավորումներ գնելու համար գումարը վերցվել է Կառավարության պահուստային ֆոնդից։
Գնումների համար հատկացվել է 1 միլիարդ 343 միլիոն 720.000 դրամ։