Բաժիններ՝

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս