ԱԱԾ-ն թող զբաղվի՝ տեսնենք, ո՞վ է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ անում, ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմքով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Տեղեկացրել եմ, որ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու և խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է Քրեական օրենսգրքի 299 հոդվածի՝ տեսական դավաճանության տարրեր։

Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ և ԱԱԾ տնօրենին հորդորել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, ընթացք տալ և տեղեկացնել ընթացքի մասին»,- ասաց նա։

«Որպեսզի ամեն անպատասխանատու հայտարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրդիային պատերազմ ո՞վ է անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս