Բաժիններ՝

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի վայրում վարորդն ու նրա հետ գտնվող ուղևորները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո են ճանշինից ժամանել ու սկսել աղ ու ավազ լցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս