Բաժիններ՝

Թուրքիան քայլեր կձեռնարկի արհեստական բանկանության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ

Աշխարհում լայնորեն կիրառվում են արհեստական բանականության մեխանիզմները և այդ իսկ պատճառով մի շարք երկրներ ձեռնարկում են տարբեր ոլորտներում դրանց ռիսկերը նվազեցնելուն միտված քայլեր։ Թուրքիան ևս քայլեր է ձեռնարկում արհեստական բանկանության ռիսկերը տարբեր ոլորտներում նվազեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հատուկ հետազոտական հանձնաժողովը ուսումնասիրություններ կանի հանրության մեջ «Կարմիր գիրք» անունով հայտնի ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում ներառված արհեստական բանականության աղբյուրներից բխող սպառնալիքների դեմ իրականացվելիք օրենսդրական կարգավորումների, համաշխարհային օրինակների և փորձագիտական կարծիքների վերաբերյալ։

Արհեստական բանականությունը հատկապես վերջին տարիներին օգտագործվում է նաև առցանց (online) խաղադրույքներ կատարող կայքերի կողմից և իր հետ բերում է այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները, կեղծ լուրերի տարածումը և գործազրկության աճը։

Հետազոտական վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Ֆաթիհ Դոնմեզը նշել է, որ այս պահի դրությամբ արհեստական բանականությունը մարդկային բանականությունից վեր չէ և ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ փուլում կլինի արհեստական բանականությունը ու ,ըստ այդմ, հանձնաժողովը զեկույց կպատրաստի Թուրքիայում արհեստական բանականության վիճակի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728