Հարցվածների մեծ մասը չի պատրաստվում հայտարարագիր ներկայացնել, 69%-ը տեղյակ չէ՝ ինչպես լրացնել.Gallup

«Հարցվածների 83%-ը տեղյա՞կ է, որ 2025-ին մինչև մայիսի 1-ը ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով քաղաքական զարգացումների, համընդհանուր հայտարարագրման, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ «Պատրաստվո՞ւմ եք ներկայացնել եկամուտների հայտարարագիր», «միանշանակ այո» պատասխանել է 18.5%-ը, «ավելի շուտ այո»՝ 19.1%-ը, «ավելի շուտ ոչ»՝ 18.2%-ը, և 31.7%-ը նշել է «միանշանակ ոչ»:

«Այսինքն՝ քաղաքացիների գերակշիռ մասը նշել է, որ չի պատրաստվում հայտարարագիր ներկայացնել: Ընդ որում, «դժվարանում եմ պատասխանել» (12.5%) ես ևս կգումարեի տատանվողներին, անգամ՝ «ավելի շուտ այո»-ն չէի ընդունի, որ պատրաստ են ներկայացնել:

Ավելի հետաքրքրական է հետևյալը՝ «Տեղյա՞կ եք, թե ինչպես պետք է լրացնեք/ներկայացնեք եկամուտների մասին հայտարարագիրը». Այստեղ միայն 9.8%-ն է վստահ ասել, որ լիովին տեղյակ է, 18.9%-ը նշել է, որ ավելի շուտ տեղյակ է: Ես կարծում եմ, որ այդ բարդ համակարգը, որ ստեղծված է, այս «ավելի շուտ տեղյակ եմ» պատասխանը հանգելու է նրան, որ նրանք տեսնեն, որ տեղյակ չեն իրականում: 16.1%-ը նշել է, որ ավելի շուտ տեղյակ չէ, և 52.9%-ը նշել է, որ ընդհանրապես տեղյակ չէ»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս