
Թnւրք-ադրբեջшնական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում. Գեղամյան

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։
Այդ զորավարժությունները թեև պլանային են, բայց ունեն երկու առանձնահատկություն.
1. վարժանքները պետք է օգնեն մշակել հատուկ ձմեռային (ցրտաշունչ) և դժվարմատչելի պայմաններում մարտական գործողությունները
2. ադրբեջանցիները մանսակցում են 404-րդ հատուկ նշանակության ջոկատի բրիգադով, ինչպես նաև նույն Նախիջևանի 215-րդ բրիգադի զինվորական անձնակազմով։
Կարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը։
2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել։ Ոչ մի հատ։
Երբ նորից ունենք ազգային կառավարություն, անվտանգության հարցերը ու զորավարժությունների անցկացումը պետք է լինեն առաջնային գործ»,- գրել է նա։