Արհեստական բանականությունը կանխատեսում է արել Ծառուկյան-Մախաչև մենամարտի վերաբերյալ
Google-ի Gemini արհեստական բանականությունը կանխատեսել է UFC 311-ի Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև մենամարտի հնարավոր մի քանի սցենար։
AI-ն առաջարկել է մենամարտի ելքի 3 տարբերակ.
Ամենահավանական արդյունքն այն է, որ Իսլամը կհաղթի մրցավարների որոշմամբ: Չնայած Արմանի զարգացմանը, Մախաչևը շարունակում է մնալ լավագույն թեթև քաշայինը և ֆավորիտ է այս դիմակայությունում:
Երկրորդ տարբերակը Ծառուկյանի հաղթանակն է։ Նշվում է, որ հնարավոր է, եթե Արմանը մենամարտը «ոտքի վրա» պահի և ստիպի Մախաչևին ավելի շատ աշխատել հարվածային տեխնիկայով։
Վերջին տարբերակն այն է, որ մարտիկներից մեկը հաղթի խեղդող հնարքով, քանի որ երկուսն էլ հմուտ են գրեփինգում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Ավելի վաղ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով հետաձգվել էին մի շարք մարզական իրադարձություններ։