![](/banners/BeFunky-design.jpg)
Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/472751414_582307104765396_1707585382508406977_n.thumb_.jpg)
Հունվարի 12-ին, ժամը 20:17-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1961 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը։