Բաժիններ՝

Ի՞նչ ազդեցություն ունի մարդու ուղեղի վրա ընդհանուր անզգայացումը

Քվինսլենդի (Ավստրալիա) համալսարանի գիտնականների նոր աշխատանքը պարզել է, թե ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ այն հայտնվում է ընդհանուր անզգայացման ազդեցության տակ: Պարզվում է, որ դեղերը ոչ միայն քնեցնում են մարդուն, այլև խախտում են ուղեղի բջիջների կապը:

Քեյթ Քոլ-Ադամսը իր «Անզգայացման պարգևն ու գիտակցության առեղծվածը» գրքում պատմում է տարօրինակ բազմաթիվ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր, լինելով անզգայացման մեջ, լսել կամ գիտակցված զգացել են անսովոր երևույթներ: Պարզվում է՝ մարդիկ կարող են ավելի շատ բան հասկանալ ու զգալ շրջակա միջավայրից՝ ընդհանուր անզգայացման ժամանակ, քան նախկինում կարծում էին:

Վերջին տասնամյակների ուսումնասիրությունները վկայում են, որ ցավազրկողները ազդում են ենթագիտակցության վրա և առաջացնում ուղեղի տարբեր հատվածների՝ մինյանց հետ համագործակցելու անկարողություն:

Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվության փոխանցման արգելափակումը հանգեցնում է մեր գիտակցության «անհետացման»: Հնարավոր է, որ դա նաև հանգեցնում է կողմնակի բարդությունների՝ հիշողության անբավարարությունից մինչև հիշողության կորուստ և ճանաչողական խանգարումներ:

Կարդացեք նաև

«Շնորհիվ նախորդ ուսումնասիրությունների, մենք գիտենք, որ ընդհանուր անզգայացման միջոցները, այդ թվում՝ Propofol-ը, ազդում են երազների վրա՝ քնաբերի նման»,- ասում է հետազոտող Բրունո Վան Սվիներենը:

Տեսանյութեր

Լրահոս