Բաժիններ՝

Երևանում` սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը

Հունվարի 7-ին, 17:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:

Նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվե է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս