Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը մետապնևմովիրուսի համաճարակի վտանգ չի տեսնում Եվրոպայում

Եվրամիությունը դեռևս չի տեսնում համաճարակի մասշտաբով մարդու մետապնևմովիրուսի (hMPV) տարածման վտանգ: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Եվա Գրնցիրովան:

«Կարող եմ երաշխավորել, որ այս պահին չկա նոր համաճարակի պատրաստվելու անհրաժեշտություն», – չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է խոսնակը՝ պատասխանելով Չինաստանում hMPV-ի բռնկման և ԵՄ երկրներում այդ հիվանդության առաջին դեպքերի գրանցման մասին հարցին:

Գրնցիրովան հավելել է, որ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ուշադիր հետևում է իրավիճակին, որը քննարկվում է նաև Առողջապահության ոլորտում անվտանգության հանձնաժողովում: Խնդիրն ուշադրության կենտրոնում է մնալու առաջիկա շաբաթներին։

Չինաստանում hMPV-ի բռնկման մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին 2024 թվականի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031