Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է ագրեսիա իրականացնել Հայաստանի հանդեպ. Մենուա Սողոմոնյան

Միջազգայնագետ, «ՀայաՔվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքվի բռնապետը, արտաբերելով այն ձևակերպումը, որ Հայաստանը չպետք է գործի որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Հայաստանի Հանրապետությանը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում ուժի սպառնալիք գործադրելով։

Հայաստանը ֆաշիստական երկիր կոչելով և սպառնալով կամ ցուցում տալով ՀՀ գործող վարչախմբին «արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում»՝ Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայտարարելով, որ Բաքվին խաղաղություն պետք չէ (Երևանին խաղաղություն պետք չլինելու ենթադրությունից ելնելով), Բաքվի բռնապետը փաստացի սպառնում է ագրեսիա իրականացնել Հայաստանի հանդեպ։

Բաքվի բռնապետը այսպիսով ոտնահարում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

Բաքվի բռնապետը շարունակում է ահաբեկել պատերազմով և տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանին, քանի որ Արցախի հանդեպ իրականացրած ցեղասպանության ու պատերազմական հանցագործությունները առերևույթ մարսել է, քանի որ Հայաստանում ունի դրածո վարչախումբ, որը լոկ սեփական իշխանությունը պահպանելու հրամայականով է առաջնորդվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031