Բաժիններ՝

Սիրիայի նոր կառավարությունը մտադիր է իսլամիստական ​​ կողմնակալությամբ փոփոխություններ մտցնել դպրոցական ծրագրում. CNN

Սիրիայի նոր կառավարությունը հակազդեցության է բախվել դպրոցական ուսումնական ծրագրում փոփոխություններ մտցնելուց հետո, ներառյալ այն, ինչ որոշ քննադատներ անվանում են ուսուցման մեջ իսլամիստական ​​կողմնակալություն: Դրա մասին հայտնել է CNN-ը:

ԿԳ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված փոփոխություններով մասնավորապես նախատեսվում է «բարու ճանապարհ» արտահայտությունը փոխարինել «իսլամական ճանապարհ»-ով, իսկ «անիծվածներն ու ճշմարիտ ճանապարհից շեղվածները»՝ «հրեաները և քրիստոնյաները» արտահայտությամբ, ինչը իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի ծայրահեղ պահպանողական մեկնաբանություններին շարքից է։

Փոխվել է նաև «նահատակ» բառի իմաստը. «հայրենիքի համար զոհված» բառը փոխարինվել է «Աստծո համար իրեն զոհաբերած» բառով։ Ինչպես երևում է ցանկից, որոշ գլուխներ ամբողջությամբ հեռացվել են, որոնց թվում՝ «Կյանքի ծագումն ու էվոլյուցիան» գլուխը։

Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք փոփոխություններն ուժի մեջ են մտել, սակայն դրանք կտարածվեն 6-ից 18 տարեկան բոլոր սովորողների վրա։ Թեև Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգից հրաժարվելու հետ կապված որոշ փոփոխություններ ողջունվեցին, սակայն կրոնական բաժինների փոփոխությունները զայրույթ են հարուցել սոցիալական ցանցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս