Բաժիններ՝

2024 թ-ին աշխարհում լրացուցիչ 41 ծայրահեղ շոգ օր է գրանցվել

2024 թվականին ողջ աշխարհում կյանքին սպառնացող ջերմային ալիքների տևողությունը ընդհանուր առմամբ ավելացել է 41 օրով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով World Weather Attribution-ի և Climate Central-ի համատեղ զեկույցը։

Ինչպես հաղորդում է լրատվականը՝ զեկույցի արդյունքները հիմնված են գիտնականների միջազգային թիմի վերլուծության վրա, որը համեմատել է մոլորակի տարբեր շրջաններում ցերեկային ջերմաստիճանը։

Հետազոտության համաձայն՝ որոշ շրջաններում անցած տարի ծայրահեղ շոգը տևել է 150 օր և ավելի:

Փորձագետները նաև ուսումնասիրել են 29 ծայրահեղ եղանակային իրադարձություններ այս տարի, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 3700 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031