![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ը կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը պաղեստինյան տարածքներում
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/mak-770x_.jpg)
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) Պաղեստինի ազգային իշխանությանը կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը և կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ PNA-ն դադարեցրել է Al Jazeera-ի և նրա լրագրողների աշխատանքը Արևմտյան ափում։ Մենք կոչ ենք անում PNA-ին փոխել կուրսը և կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունները»,-ասվում է ՄԱԿ-ի OHCHR-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինը դադարեցնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը։
Վերջին շրջանում հեռուստաալիք ակտիվորեն լուսաբանում է Պաղեստինի ինքնավարության անվտանգության ուժերի և արմատական պաղեստինյան շարժումների կողմնակիցների միջև բախումները։