Հարյուրավոր դիվանագետներ, հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր դիվանագետներ, հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան կամ վերադառնալուց հետո, հանուն բարեկեցության, համալրել են Սփյուռքի ամենառազմահայրենասեր ջոկատները, փշրում, քանդուքարափ է անում «ինքնիշխանության» ու «պետականության» մասին մեր ճամարտակությունները:

Ինքնիշխան պետությունը բարեկեցության հետևից վազող ու իր երկիրը լքած անգամ պաշտոնաթող դիվանագետի քթից բռնած կուղեկցեր այնտեղ, որտեղից այլևս չեն վերադառնում: Ինչպես, ենթադրում եմ, կաներ իրեն հարգող Իսրայելի Պետությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031