Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադարձել է Գազայում հրադադարի բանակցությունների իր «խուսափողական մոտեցմանը», որը խոչընդոտում է բանակցություններին։ Այս մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի աղբյուրը։
Նեթանյահուն ներկայացրել է պահանջների նոր ցանկ, որը ներառում է փոփոխություններ այն բանտարկյալներին, որոնք Իսրայելը ցանկանում է ազատ արձակել, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ՝ առաջարկվող համաձայնագրի այս փուլում բանակի դուրսբերման ժամկետների առնչությամբ։
Նա հավելել է, որ բանակցությունները «շատ լավ են ընթանում» մինչև Իսրայելի կողմից կատարված վերջին փոփոխությունները։